Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Անխել դի Մարիան կմնա ՊՍԺ-ում

Անխել դի Մարիան կմնա ՊՍԺ-ում
02.11.2018 | 02:52

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի մամլո ծառայության տարածած տեղեկատվության համաձայն, թիմի արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան երկարաձգել է ակումբի հետ համագործակցության պայմանագիրը: Այն ներառում է նաև 2021 թվականը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստով հետաքրքրված էր իտալական ֆուտբոլի առաջատար «Յուվենտուսը», որն ակտիվորեն համալրվում է առաջին մեծության աստղերով, ու որի առաջնային թիրախներից է դարձել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հաղթելը:


Ֆրանսիական ակումբի հետ Անխել դի Մարիայի կողմից պայմանագիրը երկարաձգելը հետաքրքրական էր նաև նրանով, որ մինչ այդ ինտենսիվ լուրեր էին շրջանառվում, թե ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ պրեմիեր լիգա:
Վերջում հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է 11 հանդիպման, դարձել երեք գոլի ու վեց գոլային փոխանցման հեղինակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1523

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ